Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ծովի աղի 8 օգտակար հատկություն. 168.am

Ծովի աղի 8 օգտակար հատկություն. 168.am

Կարծիքներ կան, որ ծովի աղը համադրելի է մարդու օրգանիզմի հետ։ Med2.ru կայքը գրում է, որ այն նաև օգտակար է առողջության համար. ամրացնում է իմուն համակարգը։ Հանքանյութերը, որ պարունակում է ծովի աղը, օգնում են, որ օրգանիզմի պաշտպանող ուժերը միշտ «զգոն» լինեն։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ծովի աղն օգտագործել ամռան ավարտին, որպեսզի օրգանիզմի համար ավելի հեշտ լինի ջերմաստիճանի անկման հետ հարմարվելը։

Պայքար դեպրեսիայի դեմ։ Երբ մարդը սթրեսային վիճակում է, ուղեղը չի արտադրում սերոտոնին և մելատոնին, ինչի հետևանքով տխրությունն ու սթրեսն անհանգստացնում են նրան։ Ծովի աղն օգնում է պահպանել այդ հորմոնները և դրանց քանակը պահել անհրաժեշտության սահմաններում։

Լավացնում է արյան շրջանառությունը։ Եթե թթվածինն անհրաժեշտ քանակով չի հասնում օրգանիզմին, ավելի արագ եք հոգնում։

Օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ։ Ծովի աղն օգնում է օրգանիզմից դուրս բերել նյութերը, որոնք վտանգավոր են և հարկավոր չեն օրգանիզմին։ Խոսքը նաև ճարպերի մասին է։ Ծովի աղը կարող է ոչ միայն կանխարգելել այրոցը, այլև արագացնում է նյութափոխանակությունը։

Թեթևացնում է ասթմայի նոպաները։ Ծովի աղը նաև հակաբորբոքային հատկություններ ունի։ Եթե տառապում եք ասթմայով, պարտադիր խորհրդակցեք բուժող բժշկի հետ` նախքան որևէ նոր միջոց օգտագործելը։ Խոսքը վերաբերում է նաև բնական միջոցներին։

Թեթևացնում է օստեոպարոզի ընթացքը։ Ծովի աղում պարունակվող հանքանյութերն էական հավելում են ոսկրերի վերականգնման համար։

Հանգստացնում է սպազմը և ջղաձգումները։ Աղը նպաստում է նրան, որ մկանները ավելի հեշտ յուրացնեն կալիումն այլ մթերքներից։

Արյան մեջ շաքարի քանակի հավասարակշռություն։ Ծովի աղը լավ միջոց է նաև այն անձանց համար, ովքեր դիաբետ ունեն, քանի որ օգնում է շաքարի քանակը պահպանել նույն մակարդակում։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ